16:01  ,  27 օգոստոսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» ու «Ռոման» իմացան մրցակիցներին (ֆոտո)

Տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության երրորդ զամբյուղում ընդգրկված Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» տեղ գտավ A խմբում, որտեղ կխաղա ավստրիական ԼԱՍԿ-ի, Թել Ավիվի «Մաքաբիի» ու Ֆինլանդիայի ՀԻԿ-ի հետ:

Իտալական «Ռոման» C խմբում կմրցի ուկրաինական «Զարյայի», բուլղարական ԲԿՄԱ-ի (Սոֆիա) և նորվեգական «Բուդե-Գլիմտի» հետ:

Ղազախստանի չեմպիոն «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, H խմբում կհանդիպի շվեյցարական «Բազելին», կիպրոսյան «Օմոնիային» ու ադրբեջանական «Ղարաբաղին»:

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ

A խումբ. ԼԱՍԿ (Ավստրիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Ալաշկերտ» (Հայաստան), ՀԻԿ (Ֆինլանդիա):

B խումբ. «Գենտ» (Բելգիա), «Պարտիզան» (Սերբիա), «Ֆլորա» (Էստոնիա), «Անորտոսիս» (Կիպրոս):

C խումբ. «Ռոմա» (Իտալիա), «Զարյա» (Ուկրաինա), ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա), «Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա):

D խումբ. «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա), «Կլուժ» (Ռումինիա), «Յաբլոնեց» (Չեխիա), «Ռանդերս» (Դանիա):

E խումբ. «Սլավիա» (Չեխիա), «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Ունիոն Բեռլին» (Գերմանիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել):

F խումբ. «Կոպենհագեն» (Դանիա), ՊՍՕԿ (Հունաստան), «Սլովան» (Սլովակիա), «Լինքոլն» (Ջիբրալթար):

G խումբ. «Տոտենհեմ» (Անգլիա), «Ռեն» (Ֆրանսիա), «Վիտես» (Հոլանդիա), «Մուրա» (Սլովենիա):

H խումբ. «Բազել» (Շվեյցարիա), «Ղարաբաղ» (Ադրբեջան), «Կայրաթ» (Ղազախստան), «Օմոնիա» (Կիպրոս):

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում