11:20  ,  27 օգոստոսի, 2021

Եվրոպայի լիգա. Խմբային փուլի վիճակահանության անոնս

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին: Վիճակահանությունից առաջ 32 ակումբներ կբաժանվեն 4 զամբյուղների:

Առաջին զամբյուղ. «Լիոն» (Ֆրանսիա), «Նապոլի» (Իտալիա), «Բայեր» (Գերմանիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Լացիո» (Իտալիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Մոնակո» (Ֆրանսիա), «Բրագա» (Պորտուգալիա):

Երկրորդ զամբյուղ. «Սելթիկ» (Շոտլանդիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Լեսթեր» (Անգլիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), «Գենկ» (Բելգիա), «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա):

Երրորդ զամբյուղ. «Մարսել» (Ֆրանսիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Վեստ Հեմ» (Անգլիա), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա), «Բետիս» (Իսպանիա), «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Սպարտակ» (Ռուսաստան), «Սպարտա» (Չեխիա):

Չորրորդ զամբյուղ. «Ռապիդ» (Ավստրիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Միտյուլանդ» (Դանիա), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Շտուրմ» (Ավստրիա), «Բրոնդբյու» (Դանիա), «Անտվերպեն» (Բելգիա), «Լեգիա» (Լեհաստան):

Եվրոպայի լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով