10:57  ,  27 օգոստոսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» վիճակահանության երրորդ զամբյուղում է

ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են դարձել խմբային փուլի բոլոր՝ 32 մասնակիցները: Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին և կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» վիճակահանության ընթացքում կլինի երրորդ զամբյուղում: Իտալական «Ռոման» հայտնվել է առաջին զամբյուղում:

Առաջին զամբյուղ. «Ռոմա» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա» (Չեխիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գենտ» (Բելգիա), «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա), ԼԱՍԿ (Ավստրիա):

Երկրորդ զամբյուղ. «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Ղարաբաղ» (Ադրբեջան), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), ՊՍՕԿ (Հունաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Պարտիզան (Սերբիա), «Կլուժ» (Ռումինիա), «Զարյա» (Ուկրաինա):

Երրորդ զամբյուղ. «Ունիոն Բեռլին» (Գերմանիա), ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա), «Վիտես» (Հոլանդիա), «Սլովան» (Սլովակիա), «Յաբլոնեց» (Չեխիա), «Ալաշկերտ» (Հայաստան), «Ֆլորա» (Էստոնիա), «Կայրաթ» (Ղազախստան):

Չորրորդ զամբյուղ. «Լինքոլն» (Ջիբրալթար), «Ռանդերս» (Դանիա), «Անորտոսիս» (Կիպրոս), «Օմոնիա» (Կիպրոս), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա), «Մուրա» (Սլովենիա):

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում