19:49  ,  26 օգոստոսի, 2021

ԵԼ․ «Ալաշկերտ» - «Գլազգո Ռեյնջերս»․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։ 36-րդ եւ 40-րդ րոպեներին դեղին քարտեր ստացավ եւ հեռացվեց դաշտի տերերի բրազիլացի պաշտպան Ջեյմսը։

Ընդմիջում է։

Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել է 1։0 հաշվով:

«Գլազգո Ռեյնջերսում» սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և 6 ֆուտբոլիստներ չեն ժամանել Երեւան։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում հայկական ակումբը պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Ալաշկերտ» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 0։0 (առաջին խաղ՝ 0։1)

Հեռացում՝ Ջեյմս («Ալաշկերտ»), 40, երկրորդ խաղակես

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը․

Օգնիեն Չանչարեւիչ, Վլադիսլավ Կրյուչկով, Տարոն Ոսկանյան, Տիագո Կամետա, Դեյան Բոլիեւիչ, Ռումյան Հովսեփյան, Դավիդ Խուրցիձե, Արտակ Գրիգորյան, Ջեյմս, Ժոզե Էմբոլո, Ալեքսանդր Գլիշիչ։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով