20:12  ,  26 օգոստոսի, 2021

Դիեգո Սիմեոնեի որդին փոխեց ակումբը (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին Իտալիայում փոխել է ակումբը։

26-ամյա Ջովանի Սիմեոնեն «Կալյարիից» մեկ տարվա վարձակալության պայմանագրով տեղափոխվել է «Վերոնա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի անցած առաջնությունում Ջովանի Սիմեոնեն մասնակցել է 33 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում