17:38  ,  26 օգոստոսի, 2021

ԵԼ․ «Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Գալզգո Ռեյնջերսի» դեմ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» օգոստոսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»:

Հայտնի է «Ալաշկերտի» մեկնարկային կազմը․

Օգնիեն Չանչարեւիչ, Վլադիսլավ Կրյուչկով, Տարոն Ոսկանյան, Տիագո Կամետա, Դեյան Բոլիեւիչ, Ռումյան Հովսեփյան, Դավիդ Խուրցիձե, Արտակ Գրիգորյան, Ջեյմս, Ժոզե Էմբոլո, Ալեքսանդր Գլիշիչ։

«Ալաշկերտ» - «Գլազգո Ռեյնջերս» հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել է 1։0 հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գլազգո Ռեյնջերսում» սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և 6 ֆուտբոլիստներ չեն ժամանել Երեւան։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում հայկական ակումբը պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով