17:10  ,  26 օգոստոսի, 2021

Տիգրան Բարսեղյանն այցելել է «Ուրարտու» (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն այցելել է «Ուրարտու», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը ներկա է գտնվել ակադեմիայի թիմերից մեկի մարզմանը, այնուհետև զրուցել պատանի խաղացողների հետ, պատմել կարիերայում ունեցած հաջողությունների, ֆուտբոլային նախասիրությունների մասին, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին։

Հանդիպման վերջում Տիգրան Բարսեղյանն ինքնագրեր է բաժանել պատանի ֆուտբոլիստներին։

Հիշեցնենք, որ այս օրերին Տիգրան Բարսեղյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում