16:30  ,  26 օգոստոսի, 2021

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 27-ից կսկսի նախապատրաստությունը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Թիմն օգոստոսի 27-ից կանցկացնի ամենօրյա մարզումներ, իսկ օգոստոսի 30-ին կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է թիմի կազմը.

Դարպասապահներ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան - «Շիրակ»

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Երջանիկ Ղուբասարյան - «Լյունեբուրգ» (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ

Արման Ղազարյան - ԲԿՄԱ

Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ

Արսեն Գալստյան - ԲԿՄԱ

Տիգրան Այունց - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»

Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Արամ Խամոյան - ԲԿՄԱ

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Կարեն Նալբանդյան - «Նորավանք»

Հարձակվողներ

Սերոժ Թիթիզյան - ԲԿՄԱ

Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 2-ին Երևանում ուժերը կչափի Ֆարերյան կղզիների թիմի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին արտագնա խաղում կմրցի ուկրաինացիների հետ։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս