12:38  ,  26 օգոստոսի, 2021

Հուշամրցաշար՝ Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Արամ Մկրտչյանի հիշատակին

Բասկետբոլի Հայաստանի A լիգայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 5-7-ը կկայանա բասկետբոլային հուշամրցաշար, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Հուշամրցաշարի անցկացումը նպատակ ունի հարգել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհված «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին խաղացող Արամ Մկրտչյանի վառ հիշատակը, մեկ վայրում և մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբել նրա հարազատներին, ընկերներին ու մարզասերներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում