23:40  ,  25 օգոստոսի, 2021

Էրիկ Սևիկյանը միացել է «Վալենսիային»

Ռուսաստանցի կիսապաշտպան Էրիկ Սևիկյանը կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

18-ամյա խաղացողը հանդես կգա «Վալենսիայի» Մ-19 թիմում: Մինչև այս նա խաղում էր իսպանական «Վիլյամարչանտե» ակումբում:

Էրիկն իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի կրտսեր եղբայրն է: Վերջերս Էդգար Սևիկյանը հրավիրվել էր ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքական, որը պատրաստվում է Իսպանիայի (սեպտեմբերի 3) ու Մալթայի (սեպտեմբերի 7) Մ-21 թիմերի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում