19:45  ,  25 օգոստոսի, 2021

«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց «Գլազգո Ռեյնջերսի» դեմ խաղից առաջ (ֆոտոշարք)

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախախաղային մարզում է անցկացրել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումից առաջ:

«Ալաշկերտի» ու «Գլազգո Ռեյնջերսի» միջև հանդիպմանը տեղի կունենա օգոստոսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին: Առաջին խաղում Շոտլանդիայի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գլազգո Ռեյնջերսում» սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և 6 ֆուտբոլիստներ չեն մեկնել «Ալաշկերտի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում ուժեղ էր գտնվել (0:0, 3:2) ղազախական «Կայրաթից» և դուրս եկել Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլ՝ ապահովելով առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում