18:52  ,  25 օգոստոսի, 2021

«Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում հաղթեց «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում 5:2 հաշվով առավելության հասավ «Նոայի» նկատմամբ: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Կաբո Վերդեն ներկայացնող 27-ամյա կիսապաշտպան Մաիլսոն Լիման, իսկ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն ու փոխարինման դուրս եկած Ուիլֆրեդ Էզան և Ժիրայր Շաղոյանն աչքի ընկան մեկական անգամ:

«Նոայի» կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու հոլանդացի կիսապաշտպան Ռայմոնդ Գյասին:

«Արարատ-Արմենիան» տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 3 միավորով 8-րդն է:

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 5:2

Մաիլսոն Լիմա, 18, 49, Յուսուֆ Օտուբանջո, 59, Ուիլֆրեդ Էզա, 84, Ժիրայր Շաղոյան, 88 – Ալեքսանդր Կարապետյան, 10, Ռայմոնդ Գյասի, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում