17:15  ,  25 օգոստոսի, 2021

Սթիվեն Ջերարդը չի ժամանի Հայաստան

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը թիմի հետ չի մեկնել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպմանը, հայտնում է Daily Record-ը:

Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստից բացի, Երևան չեն ժամանի «Գլազգո Ռեյնջերսի» ևս 6 ֆուտբոլիստներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, «Գլազգո Ռեյնջերսում» կորոնավիրուսի բռնկում է սկսվել: Շոտլանդիայի չեմպիոնը Հայաստան կժամանի օգոստոսի 25-ի երեկոյան:

«Ալաշկերտի» ու «Գլազգո Ռեյնջերսի» միջև հանդիպմանը տեղի կունենա օգոստոսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին: Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել է նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում ուժեղ էր գտնվել (0:0, 3:2) ղազախական «Կայրաթից» և դուրս եկել Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլ՝ ապահովելով առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում