16:44  ,  25 օգոստոսի, 2021

Սերենա Ուիլյամսը չի մասնակցի US Open-ին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը չի մասնակցի թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը:

39-ամյա ամերիկացի թենիսիստուհին սոցցանցերում հայտնել է, որ նման որոշում է կայացրել բժիշկների հետ խորհրդակցելուց հետո: Նա շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից:

Սերենա Ուիլյամսը US Open-ի 6-ակի հաղթող է: Այս տարի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 12-ը: Կանանց մենախաղի գործող հաղթողը ճապոնացի Նաոմի Օսական է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս