01:00  ,  25 օգոստոսի, 2021

ՉԼ․ «Յանգ Բոյզը», «Բենֆիկան» ու «Մալմյոն» խմբային փուլում են (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան որակավորման փլեյ-օֆֆի առաջին երեք զույգերի պատասխան հանդիպումները։ Խմբային մրցաշարի ուղեգրեր նվաճեցին շվեյցարական «Յանգ Բոյզը», պորտուգալական «Բենֆիկան» եւ շվեդական «Մալմյոն»։

«Յանգ Բոյզը» երկրորդ խաղում էլ հունգարական «Ֆերենցվարոշին» հաղթեց նույն հաշվով՝ 3։2։

Լիսաբոնի «Բենֆիկան» Էյնդհովենի ՊՍՎ-ի հետ երկրորդ խաղն ավարտեց ոչ ոքի՝ 0։0։ Առաջին խաղում հոլանդական թիմը պարտվել էր 1։2 հաշվով։

«Մալմյոն» պատասխան խաղում 1։2 հաշվով պարտվեց բուլղարական «Լուդոգորեցին», սակայն առաջին խաղում տարած 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ խմբային փուլում է։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 2։3 (առաջին խաղ՝ 2։3), (տեսանյութ)

Հենրի Ուինգո, 18, Ռայան Մմայե, 27 - Ցեդրիկ Ցեզիգեր, 4, Կրիստիան Ֆասնախտ, 56, Ֆելիքս Մամբիմբի, 90+3

Չիրացրած 11մ՝ Տեոզոն-Ժորդան Սիբաչո («Յանգ Բոյզ»), 72

Հեռացում՝ Այիսա Լայդունի («Ֆերենցվարոշ»), 64, երկրորդ դեղին քարտ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 2։1 (առաջին խաղ՝ 0։2), (տեսանյութ)

Անտոն Նեդյալկով, 10, Պիերոս Սոտիրիու, 60, 11մ - Վելկո Բիրմանչեւիչ, 42

ՊՍՎ (Նիդերլանդներ) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։0 (առաջին խաղ՝ 1։2)

Հեռացում՝ Լուկաս Վերիսիմո («Բենֆիկա»), 32, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով