17:53  ,  24 օգոստոսի, 2021

«Արարատն» ուժեղ էր «Նորավանքից»՝ 3։2

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում Երեւանի «Արարատը» Գյումրիում ընդունեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։ «Արարատի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

«Արարատը» 5 խաղում վաստակել է 12 միավոր եւ երկրորդ տեղում է։ «Նորավանքը» 5 խաղից հետո ունի 3 միավոր եւ 8-րդն է։ Առաջատարը «Արարատ-Արմենիան» է, որը 4 խաղում է վաստակել 12 միավոր։

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Արարատ» - «Նորավանք»՝ 3։2

Ալիկ Առաքելյան, 3, Սերժ Դեբլե, 31, 84 - Էբերտ, 52, Արման Մկրտչյան, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով