22:06  ,  23 օգոստոսի, 2021

ԵԼ․ «Ալաշկերտ» - «Գլազգո Ռեյնջերս» հանդիպման տոմսերի գները

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորան փլեյ-օֆֆի պատասխան խաղում օգոստոսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։

ՈւեՖԱ-ի պահանջի համաձայն, հանդիպման տոմսերը կլինեն վճարովի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը

Հյուսիսային, հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արեւելյան տրիբունա՝ 2000 դրամ

Արեւմտյան տրիբունա՝ 3000 դրամ

Տոմսերը օգոստոսի 25-ից (ժամը 10:00-ից) հասանելի կլինեն «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով