01:56  ,  23 օգոստոսի, 2021

«Լեւանտե» - «Ռեալ»՝ 3։3 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3։3։

Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը, որը հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։

«Ռեալը» 4 միավորով հավասարվեց «Բարսելոնային», «Մալյորկային» եւ «Վալենսիային»։ «Լեւանտեն» 2 միավորով 8-րդն է։ Առաջատարը երկու հաղթանակ տարած չեմպիոն «Աթլետիկոն» է։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լեւանտե» - «Ռեալ»՝ 3։3 (տեսանյութ)

Ռոխեր Մարտի, 46, Խոսե Կամպանյա, 57, Ռոբեր Պիեր, 79 - Գարեթ Բեյլ, 5, Վինիսիուս Ժունիոր, 73, 85

Հեռացում՝ Այտոր Ֆերնանդես («Լեւանտե»), 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում