01:25  ,  23 օգոստոսի, 2021

Ֆանատները ներխուժել են խաղադաշտ եւ հարձակվել «Մարսելի» ֆուտբոլիստների վրա (ֆոտո)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի «Նիցա» - «Մարսել» հանդիպումը մնացել է անավարտ։ Վերջնամասում «Նիցայի» ուլտրասը տրիբունայից շիշ է նետել «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետի վրա։ Ֆուտբոլիստը շիշը վերցրել եւ հետ է նետել տրիբունա։

Դրանից հետո «Նիցայի» ֆանատները ներխուժել են խաղադաշտ եւ սկսվել է բախում, որին մասնակցել է նույնիսկ «Մարսելի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին։ Հյուրերի մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել բախման հետեւանքով։

Հանդիպումը դադարեցվել է 76-րդ րոպեին՝ «Նիցայի» օգտին 1։0 հաշվի ժամանակ։

Get French Football News-ը հայտնում է, որ «Մարսելի» ֆուտբոլիստները հրաժարվել են վերադառնալ խաղադաշտ եւ ավարտին հասցնել հանդիպումը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English