23:26  ,  22 օգոստոսի, 2021

«Ռոմայի» առաջին գոլը նոր մրցաշրջանում խփեց Մխիթարյանը (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի նոր մրցաշրջանում «Ռոմայի» առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» ընդունել է «Ֆիորենտինային» եւ հաղթում է 1։0 հաշվով։ Մխիթարյանն աչքի ընկավ 26-րդ րոպեին թիմի նորեկ, անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի փոխանցումից հետո։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով