22:29  ,  22 օգոստոսի, 2021

«Յուվենտուսը» չհաղթեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Թուրինյան թիմը իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարությամբ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝  2։2 հաշվով։

Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 2։0 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, իսկ 23-րդ րոպեին կրկնապատկեց կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն։ Սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը կարողացան երկու գոլ խփել։

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» պահեստայինների թվում էր եւ 60-րդ րոպեին փոխարինեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային։ Ավելացված չորրորդ րոպեին Ռոնալդուն գրավեց մրցակցի դարպասը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ։

«Բոլոնիան» 3։2 հաշվով պարտության մատնեց «Սալերնիտանային» եւ հավասարվեց մեկնարկային տուրում հաղթանակներ տարած «Ինտերին», «Լացիոյին», «Սասուոլոյին» եւ «Ատալանտային»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ուդինեզե» - «Յուվենտուս»՝ 2։2 (տեսանյութ)

Ռոբերտո Պերեյրա, 51, 11մ, Ժերար Դեուլոֆեու, 84 - Պաուլո Դիբալա, 3, Խուան Կուադրադո, 23

«Բոլոնիա» - «Սալերնիտանա»՝ 3։2 (տեսանյութ)

Լորենցո Դե Սիլվեստրի, 59, 77, Մարկո Արնաուտովիչ, 74 - Ֆեդերիկո Բոնացոլի, 52, Մամադու Կուլիբալի, 70

Հեռացումներ՝ Ռոբերտո Սորիանո («Բոլոնիա»), 50, Իերդի Սխաուտեն («Բոլոնիա»), 88, երկրորդ դեղին քարտ, Ստեֆան Ստրանդբերգ («Սալերնիտանա»),  34, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում