21:28  ,  22 օգոստոսի, 2021

«Բավարիան» ուժեղ էր «Քյոլնից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց «Քյոլնի» հետ։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առաջին հաղթանակը տարավ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում՝ առավելության հասնելով 3։2 հաշվով։

«Բավարիան» 4 միավորով հավասարվեց «Հոֆենհայմին», «Բայերին», «Ֆրայբուրգին» եւ չորրորդն է։ Առաջատարը «Վոլֆսբուրգն» է՝ 6 միավոր։ «Քյոլնը» 3 միավորով 8-րդն է։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Բավարիա» - «Քյոլն»՝ 3։2 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 50, Սերժ Գնաբրի, 58, 71 - Անտոնի Մոդեստ, 60, Մարկ Ուտ, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով