21:19  ,  22 օգոստոսի, 2021

«Արսենալ» - «Չելսի»՝ 0։2, Լուկակուի առաջին գոլը վերադարձից հետո (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Չելսիի» մասնակցությամբ։ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը։

Վերադարձից հետո առաջին գոլը «Չելսիում» խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի պաշտպան Ռիս Ջեյմսը։

«Չելսին» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Լիվերպուլին», «Բրայթոնին» եւ «Տոտենհեմին»։ «Արսենալը» կրեց երկրորդ պարտությունը եւ նախավերջինն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Արսենալ» - «Չելսի»՝ 0։2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 15, Ռիս Ջեյմս, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում