19:59  ,  22 օգոստոսի, 2021

Ռոնալդուն չի ընդգրկվել «Յուվենտուսի» մեկնարկային կազմում

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Յուվենտուսը» կհյուրընկալվի «Ուդինեզեին»։ Թուրինյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հրապարակել է մեկնարկային կազմը՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին թողնելով պահեստայինների թվում։

«Յուվենտուս»․ Շչեսնի, Դանիլո, Դե Լիգտ, Բոնուչի, Սանդրո, Կուադրադո, Բենտանկուր, Ռեմզի, Բեռնարդեսկի, Դիբալա, Մորատա։

«Ուդինեզե» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում