10:09  ,  22 օգոստոսի, 2021

Լեգենդար Մենի Պակյաոն պարտվեց աշխարհի սուպերչեմպիոնի գոտու համար մենամարտում (ֆոտո)

Լեգենդար ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն չկարողացավ վերադարձնել աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը (66,68 կգ քաշային կարգ) WBA վարկածով։

Լաս Վեգասում տեղի ունեցած 12 ռաունդանոց մենամարտում 42-ամյա Պակյաոն մրցեց 35-ամյա կուբացի Յորդենիս Ուգասի հետ եւ պարտություն կրեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 113-115, 113-115, 112-116։

Պակյաոն եղել է աշխարհի չեմպիոն ութ քաշային կարգերում։ Նա պարտվեց երեք անընդմեջ հաղթանակներից հետո։ Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերայում տարել է 62 հաղթական (39-ը՝ նոկաուտով), կրել 8 պարտություն, 2 մենամարտ ավարտել ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English