11:11  ,  22 օգոստոսի, 2021

Կուման․ Ունեինք հաղթելու հնարավորություններ, բայց «Աթլետիկը» ցուցադրեց շատ բարձր մակարդակի խաղ

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Աթլետիկի» հետ 1։1 հաշվով ոչ ոքին Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում։ Հանդիպումը տեղի էր ունեցել Բիլբաոյում։

«Հրաշալի հանդիպում էր։ Կարծում եմ՝ սկզբնամասում շատ բարդացրինք մեր կյանքը, մրցակիցը ճնշում էր գործադրում։ Պետք է հասկանալ, թե երբ է պետք է օգտագործել կարճ փոխանցումներ, խաղի մեջ մտցնել դարպասապահին։

Առաջին 15 րոպեներին անհանգիստ էին, հետո խփեցինք գոլ, որը չգրանցեցին։ Ես չգիտեմ Արաուխոյի դիպուկ հարվածի ժամանակ Բրեյթուեյթը խախտում թույլ էր տվել, թե ոչ։ Մենք ընդունեցինք մրցավարների այդ որոշումը։

Պետք է նշել մեր վերաբերմունքը գործին, հատկապես, հաշվի մեջ հետապնդողի դերում։ Ոչ ոքին արդար արդյունք է։ Մենք ունեինք հաղթելու հնարավորություններ, բայց «Աթլետիկոն» շատ բարձր մակարդակի խաղ ցուցադրեց։ Խաղադաշտի վիճակն էլ թույլ չէր տալիս հեշտ խաղալ։ Այս ամենից հետո չի կարելի դժգոհել արդյունքից»,- Կումանի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Բարսելոնան» 4։2 հաշվով հաղթել էր «Ռեալ Սոսիեդադին» եւ ունի 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 1։1 (տեսանյութ)

Ինյիգո Մարտինես, 50 - Մեմֆիս Դեպայ, 75

Հեռացում՝ Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով