01:50  ,  22 օգոստոսի, 2021

Դեպայի առաջին գոլը «Բարսելոնայում» փրկեց պարտությունից (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնան» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ 50-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը։ 75-րդ րոպեին կատալոնական թիմի նորեկ, հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը խփեց առաջին գոլը պաշտոնական խաղերում նոր թիմի կազմում։

«Բարսելոնան» 4 միավորով հավասարվեց «Մալյորկային» ու «Վալենսիային» եւ գոլերի տարբերությամբ առաջինն է։ «Աթլետիկը» 2 միավորով 9-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 1։1 (տեսանյութ)

Ինյիգո Մարտինես, 50 - Մեմֆիս Դեպայ, 75

Հեռացում՝ Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս