00:41  ,  22 օգոստոսի, 2021

«Լացիոն» ուժեղ էր «Էմպոլիից», «Ատալանտան»՝ «Տորինոյից» (տեսանյութ)

«Լացիոն» նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ղեկավարությամբ հաղթանակով մեկնարկեց Իտալիայի առաջնությունում։

Մեկնարկային տուրում հռոմեական թիմը հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Ատալանտան» Թուրինում տեղի ունեցած հանդիպման ավելացված ժամանակում կորզեց հաղթանակ «Տորինոյի» նկատմամբ՝ 2։1։ 

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Էմպոլի» - «Լացիո»՝ 1։3 (տեսանյութ)

Ֆիլիպո Բանդինելի, 4 - Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 6, Մանուել Լացարի, 31, Չիրո Իմոբիլե, 41, 11մ

«Տորինո» - «Ատալանտա»՝ 1։2

Անդրեա Բելոտի, 79 - Լուիս Մուրիել, 6, Ռոբերտո Պիկոլի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում