22:25  ,  21 օգոստոսի, 2021

«Ինտերը» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» հաղթանակով սկսեց Ա Սերիայի նոր մրցաշրջանը։ Առաջին տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն ընդունեց «Ջենոային» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին հաշիվը բացեց սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը։ Գոլային փոխանցումը կատարեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, որը նաեւ գոլ խփեց 14-րդ րոպեին։ Նրան արդյունավետ փոխանցում կատարեց «Ռոմայից» տեղափոխված բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ 74-րդ րոպեին «Ինտերի» երրորդ գոլը խփեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը։ 88-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ Ջեկոն, որին գոլային փոխանցում կատարեց Վիդալը։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ինտեր» - «Ջենոա»՝ 4։0 (տեսանյութ)

Միլան Շկրինյար, 6, Հական Չալհանօղլու, 14, Արտուրո Վիդալ, 74, Էդին Ջեկո, 88

«Վերոնա» - «Սասուոլո»՝ 2։3

Մատիա Ցականյի, 71, 11մ, 90 - Ջակոմո Ռասպադորի, 32, Ֆիլիպ Ջուրիչիչ, 51, Համեդ Տրաորե, 77

Հեռացում՝ Միգել Վելոզու («Վերոնա»), 45+1, երկրորդ դեղին քարտ

«Էմպոլի» - «Լացիո»՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

«Տորինո» - «Ատալանտա»՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով