19:54  ,  21 օգոստոսի, 2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց՝ 5։0, օրվա արդյունքները (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Նորվիչի» հետ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Առաջին գոլը նոր թիմում խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկային տուրում «Տոտենհեմին» 0։1 հաշվով պարտվելուց հետո առաջին հաղթանակը տարավ եւ 3 միավորով չորրորդ տեղում է։

Առաջատարը  «Լիվերպուլն» է՝ 6 միավոր։ 4–ական միավոր ունեն «Էվերտոնն» ու «Բրենթֆորդը»։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Նորվիչ»՝ 5։0 (տեսանյութ)

Թիմ Քրուլ, 7, ինքնագոլ, Ջեք Գրիլիշ, 22, Էմերիկ Լապորտ, 64, Ռահիմ Ստերլինգ, 71, Ռիյադ Մահրեզ, 84

«Աստոն Վիլա» - «Նյուքասլ»՝ 2։0

Դենի Ինգս, 45+3, Էնվար Էլ–Գազի, 62, 11մ

«Քրիսթալ Փելաս» - «Բրենթֆորդ»՝ 0։0

«Լիդս» - «Էվերտոն»՝ 2։2

Մատեուշ Կլիխ, 41, Ռաֆայել, 72 – Դոմինիկ Կալվերտ–Լյուին, 30, 11մ, Դեմարայ Գրեյ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում