19:33  ,  21 օգոստոսի, 2021

Դորտմունդի «Բորուսիայի» անսպասելի պարտությունը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում բրոնզե մեդալակիր Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ անսպասելի պարտություն կրեց 1։2 հաշվով։ «Բորուսիան» 3 միավորով 5–րդն է։

«Ֆրայբուրգը» 4 միավորով երկրորդ տեղում է։ Առաջին տեղում է «Վոլֆսբուրգը», որը 2։1 հաշվով հաղթեց «Հերտային» եւ ունի 6 միավոր։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2։1 (տեսանյութ)

Վինչենցո Գրիֆո, 6, Ռոլանդ Շալաի, 53 - Յանիկ Կայտել, 59, ինքնագոլ

«Հերտա» - «Վոլֆսբուրգ»՝ 1։2

Դոդի Լուկեբակիո, 60, 11մ - Ռիդլե Բակու, 73, Լուկաս Նմեչա, 88

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Աուգսբուրգ»՝ 0։0

«Բոխում» - «Մայնց»՝ 2։0

Գերիտ Հոլտման, 21, Սեբաստիան Պոլտեր, 56

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Արմինիա»՝ 1։1

Բրանիմիր Հրգոտա, 50, 11մ - Ֆաբիան Կլոս, 45

Հեռացում՝ Ալեսանդրո Շյոպֆ («Արմինիա»), 68, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում