17:22  ,  21 օգոստոսի, 2021

Ժոտայի եւ Մանեի գոլերը հաղթանակ բերեցին «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» տանը մրցեց «Բարնլիի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան եւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

«Լիվերպուլը» 6 միավորով առաջին տեղում է։ Առաջին տուրում լիվերպուլյան թիմը 3։0 հաշվով հաղթել էր «Նորվիչին»։ «Բարնլին» երկու պարտությունից հետո 17-րդն է։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լիվերպուլ» - «Բարնլի»՝ 2։0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 18, Սադիո Մանե, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս