15:04  ,  21 օգոստոսի, 2021

Հայաստանը նվաճեց 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ

Բոսնիա և Հերցեգովինայում ավարտված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ

Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 17 հայ մարզիկներից 10-ը մեդալակիր են։

Եզրափակիչում հաղթանակ տարան եւ ոսկե մեդալ նվաճեցին Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը (50 կգ) և «Սևան» մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը (57 կգ)։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Վազգեն Քարհանյանը (48 կգ), Արգիշտի Հակոբյանը (63 կգ) և Դավիթ Նիկողոսյանը (75 կգ) նվաճեցին արծաթե մեդալ, իսկ  Վահագն Գալստյանը (42կգ), Լյովա Կիրակոսյանը (70 կգ), Կարեն Պետրոսյանը (80 կգ), Վիկտորյա Զաքարյանը (38 կգ) և Հեղինե Պետրոսյանը (42 կգ)՝  բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English