00:18  ,  21 օգոստոսի, 2021

Բունդեսլիգա․ «ՌԲ Լայպցիգի» հաղթանակը՝ 4։0

Մեկնարկեց Գերմանիայի առաջնության երկրորդ տուրը։ «ՌԲ Լայպցիգն» ընդունեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։ Աչքի ընկան նաեւ շվեդ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգն ու պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

Երկու թիմերն էլ ունեն 3 միավոր։ Առաջին տուրում «ՌԲ Լայպցիգը» 0։1 հաշվով պարտվել էր «Մայնցին», «Շտուտգարտը» 5։1 հաշվով հաղթել էր «Գրոյտեր Ֆյուրտին»։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Շտուտգարտ»՝ 4։0 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլաի, 38, 52, Էմիլ Ֆորսբերգ, 46, Անդրե Սիլվա, 65, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով