22:26  ,  20 օգոստոսի, 2021

ՊՍԺ-ի մեկնարկային կազմը

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Բրեստին», որի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը։

Փարիզյան թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրապարակել է մեկնարկային կազմը։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու բրազիլացի հարձակվող Նեյմարը չեն ընդգրկվել հայտացուցակում։ Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո։

ՊՍԺ․ Նավաս, Հակիմի, Կերեր, Կիմպեմբե, Դիալո, Գեյե, Վերատի, Էրերա, Վեյնալդում, Իկարդի, Մբապե։

Պահեստայիններ․ Դոնարումա, Մարկինյոս, Ռաֆինյա, Դանիլու, Դրաքսլեր, Բիտու Զալա, Դինա-Էբիմբե, Դի Մարիա, Կալիմուենդո-Մունգա։

«Բրեստ» - ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում