20:55  ,  20 օգոստոսի, 2021

«Փյունիկն» ուժեղ էր «Նոայից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում «Նոան» ընդունեց «Փյունիկին»։ 2։1 հաշվով առավելության հասան հյուրերը։

«Փյունիկի» հաղթական գոլը 83–րդ րոպեին խփեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։

«Փյունիկը» 6 միավորով 5-րդն է, «Նոան» ունի 3 միավոր եւ 8-րդն է:

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Նոա» - «Փյունիկ»՝ 1։2

Ալեքսանդր Կարապետյան, 34 - Խոսե Կարաբալյո, 24, Հովհաննես Հարությունյան, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում