18:49  ,  20 օգոստոսի, 2021

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նորավանքին»՝ 2։0

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում Երեւանի «Արարատ-Արմենիան» Չարենցավանում հյուրընկալվեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ 24-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզան։

«Արարատ-Արմենիան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Նորավանքն» ունի 3 միավոր եւ 6-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Նորավանք» - «Արարատ-Արմենիա»՝ 0։2

Ուիլֆրիդ Կուասի Էզա, 24, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս