10:09  ,  20 օգոստոսի, 2021

Խոակին Կապառոսը հավաքական է հրավիրել Խորեն Բայրամյանին

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից՝ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը՝ հաջողություն մաղթելով նրան ազգային թիմում։ Խորեն Բայրամյանը հավաքականում անցկարցել է 6 հանդիպում, խփել 2 գոլ։

Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը թիմի կազմը կհրապարակի օգոստոսի 25-ին։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: Հայաստանը երեք հաղթանակից հետո խմբի առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում