Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» կհյուրընկալվի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսին»: Հայտնի է Հայաստանի չեմպիոնի մեկնարկային կազմը:
«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարևիչ, Դիդյե Բորիս Կադիո, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Դեյան Բոլյևիչ, Ռումյան Հովսեփյան, Արտակ Գրիգորյան, Դավիդ Խուրցիձե, Ջեյմս, Աղվան Պապիկյան, Ժոզե Էմբալո։
«Գլազգո Ռեյնջերս» - «Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Գլազգոյի «Այբրոքս» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում