20:12  ,  19 օգոստոսի, 2021

Պատանեկան ԵԱ. 3 հայ բռնցքամարտիկներ եզրափակիչում են

Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Կիսաեզրափակիչում հաղթանակի են հասել 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը:

Հայաստանի ևս 6 ներկայացուցիչներ բրոնզե մեդալ են նվաճել կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ: Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 17 մարզիկով, որոնցից 16-ը նվաճել էին քառորդ եզրափակիչի ուղեգիր:

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում