19:06  ,  19 օգոստոսի, 2021

Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա՝ 4:2

Ֆուտզալի կանանց Հայաստանի ազգային հավաքականը ելույթը հաղթանակով է ավարտել Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի մրցաշարում:

Երրորդ տուրի հայկական թիմը 4:2 հաշվով հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Նորա Եղյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Օլգա Օսիպյանը: 

Հայաստան հավաքականը մրցաշարում տարավ երկու հաղթանակ, կրեց մեկ պարտություն և խմբում գրավեց երկրորդ տեղը: Պայքարը կշարունակի միայն խմբի հաղթող Նիդերլանդների հավաքականը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ