18:55  ,  19 օգոստոսի, 2021

«Սևանը» հաղթեց «Արարատին» և հավասարվեց առաջատարներին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության չորրորդ տուրը մեկնարկեց 2 հանդիպումներով: Առաջատարների թվում գտնվող Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Սևանին», իսկ «Վանը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց ԲԿՄԱ-ից:

«Սևանի» առաջին գոլը խփեց բրազիլացի հարձակվող Անդրե Մենսալան, որը 5 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուներից ցուցակը:

Այս հաղթանակից հետո «Սևանը» վաստակեց 9 միավոր և հավասարվեց առաջատարներ «Արարատին» ու մեկ հանդիպում պակաս անցկացրած «Արարատ-Արմենիային»:

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Սևան» - «Արարատ»՝ 2:0

Անդրե Մենսալաո, 9, Էբրիմա Ջատա, 90+2

«Վան» - ԲԿՄԱ՝ 1:0

Էմանուել Միրեկու, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով