20:51  ,  18 օգոստոսի, 2021

Արմեն Մանուչարյանը վերադարձավ «Ուրարտու»

26-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը վերադարձել է Երևանի «Ուրարտու», որի կազմում սկսել է պրոֆեսիոնալ կարիերան, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտուից» հեռանալուց հետո Մանուչարյանը հանդես է եկել նաև «Փյունիկում», ռուսական «Ռոտորում» և ղազախական «Ակտոբեում»:

«Շատ ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ։ Ես այստեղից եմ սկսել իմ ճանապարհը դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ «Ուրարտուն» ինձ շատ բան է տվել և ես ուրախ եմ, որ նորից այս ակումբում եմ», - նշել է հայ ֆուտբոլիստը:

Արմեն Մանուչարյանն «Ուրարտուի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 2 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով