19:28  ,  18 օգոստոսի, 2021

Լյովա Գևորգյանը` աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը դարձավ Ուֆայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն:

125 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում պարտվեց (4:4) իրանցի Ալի Մոհամադեբրահիմ Ակբարպպուրխորդունիին և դարձավ արծաթե մեդալակիր: Իրանցի ըմբիշը վերջին վայրկյաններին հավասարեցրեց հաշիվը և հաղթեց վերջինը միավոր վաստակելու շնորհիվ։

Լյովա Գեւորգյանն օգոստոսի 17-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր հունգարացի (10:0), հնդիկ (4:0) ու ադրբեջանցի (10:0) մրցակիցների:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Լևիկ Միքայելյանը (61 կգ)  պարտություն է կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում