14:24  ,  18 օգոստոսի, 2021

Ֆորմուլա-1-ը 2-րդ տարին անընդմեջ չեղարկեց Ճապոնիայի Մեծ մրցանակը

Ֆորմուլա-1-ի Ճապոնիայի Մեծ մրցանակը չի անցկացվի այս տարի, hաղորդում է Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը:

Մրցարշավը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի համավարակի սրացման պատճառով:

Սուձուկա մրցուղին Ճապոնիայի Մեծ մրցանակը պետք է հյուրընկալեր հոկտեմբերի 8-10-ը: Ֆորմուլա-1-ի թարմացված օրացույցը կհրապարակվի առաջիկա օրերին:

Նախորդ անգամ Ճապոնիան Ֆորմուլա-1-ի Մեծ մրցանակ ընդունել է 2019 թվականին: Անցյալ տարի ևս մրցումը չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում