09:45  ,  18 օգոստոսի, 2021

«Ալաշկերտը» մեկնել է Շոտլանդիա

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մեկնել է շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպմանը:

«Ալաշկերտը» Շոտլանդիայի չեմպիոնի հետ կխաղա օգոստոսի 19-ին Գլազգոյի «Այբրոքս» ստադիոնում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով