19:22  ,  17 օգոստոսի, 2021

ԱԱ. Լյովա Գեւորգյանը 10։0 հաղթեց ադրբեջանցուն եւ եզրափակիչում է

Ուֆայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանն ապահովել է առնվազն արծաթե մեդալ։

125 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Լյովա Գեւորգյանը գոտեմարտեց ադրբեջանցի մրցակցի հետ եւ առավելության հասավ 10:0 հաշվով։

Նա նույն ադրբեջանցուն հաղթել էր նաեւ այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում