Մոլդովական Չորեսկու գյուղում անցկացվող ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբում Հայաստանի հավաքականը մրցեց Նիդերլանդների թիմի հետ եւ պարտվեց 0:6 հաշվով։
Առաջին տուրում Զոհրաբ Նիազյանի գլխավորած թիմը 8:0 հաշվով հաղթել էր Մոլդովայի հավաքականին։
Հայաստանի թիմի վերջին մրցակիցը կլինի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը։
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում