23:11  ,  16 օգոստոսի, 2021

Հայաստան - Մոլդովա՝ 8։0

Մոլդովական Չորեսկու գյուղում տեղի ունեցավ ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան - Մոլդովա հանդիպումը։

Զոհրաբ Նիազյանի գլխավորած թիմը 8:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Դուբլի հեղինակ դարձան Օլգա Օսիպյանը և Անի Ղուկասյանը, մեկական անգամ աչքի ընկան Քրիստինե Մանգասարյանը և Հեղինե Չոփիկյանը:

Երկու անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստները գրավեցին սեփական դարպասը:

B խմբում հայկական թիմի մրցակիցները կլինեն նաեւ Նիդերլանդների և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականները։

Հայաստանի հավաքական

Մարիամ Նալբանդյան - «Հայասա»

Օլգա Մելքոնյանց - «Հայասա»

Քրիստինե Պապիկյան - «Շիրակ»

Նորա Եղյան - «Փյունիկ»

Անյուտա Գալստյան - «Փյունիկ»

Անեթ Մեհրաբյան - «Փյունիկ»

Հեղինե Չոփիկյան - «Փյունիկ»

Անի Ղուկասյան - «Փյունիկ»

Քրիստինե Մանգասարյան - «Փյունիկ»

Աննա Կարապետյան

Անի Կարապետյան

Օլգա Օսիպյան

Մարիամ Պետրոսյան 

Անահիտ Կարախանյան

Մարիամ Թորգոմյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում