15:14  ,  16 օգոստոսի, 2021

Քոնոր Մաքգրեգորը պատմել է, թե երբ կվերադառնա ութանկյուն

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պատմել է, թե երբ կվերադառնա ութանկյուն:

«Կվերադառնամ 2022-ին: Ապաքինումս արագ է ընթանում, աշխատում եմ լավագույն թիմի հետ: Կվերականգնվեմ ամենակարճ ժամանակում»,- թվիթերյան էջում գրել է 33-ամյա մարտիկը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 264 մրցաշարի գլխավոր մենամարտում Քոնոր Մագրեգորը պարտվել էր թեթևքաշային ամերիկացի Դասթին Պորիեին՝ առաջին ռաունդի վերջնամասում ձախ ոտնաթաթի կոտրվածք ստանալով։ Դա նրանց երրորդ մեկնամարտն էր: Մագրեգորը Պորիեին հաղթել է մեկ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում